Избранное
Рубрика: Без рубрики

ԵՍ…

Ես Միլան եմ: Մոդել եմ: Սիրում եմ ճամփորդել: Հաճախում եմ պարի, երգի, կիթառի, գեղարվեստական մարմանմարզության: Իմ լավագույն ընկերը իմ շնիկն է՝ Միսսին: Ուզում եմ դեսպան դառնալ։

Рубрика: Без рубрики

06.12.22

Պատրաստում ենք տեսանյութ, որտեղ պատմում ենք վիպաշարի որևէ հերոսի մասին` նրա անվան, ծագման, կյանքի, արարքների և այլն:

Վիպաշարի իմ ամենասիրելի հերոսը Հագրիդն է: Նրա անունը նշանակում է անհանգսացած, քանի որ նա հաճախ էր անհանգստանում Հարի Փոթերի մասին: Նրա հայրը կախարդ էր իսկ մայրը հսկա: Նրա հասակը 3 մետրից ավել էր: նա բարի է, համբերատար սիրում է կենդանիներին և դրա համար էլ կարող էր յուրաքանչյուր կենդանու վարժեցնել: Նա սովորել է Հոգվարթսում այնուհետետև շարունակել դասավանդել այնտեղ:

Рубрика: Մաթեմատիկա 6

06․12․2022

5)Որո՞նք են այն չորս հաջորդական ամբողջ թվերը, որոնցից

ամենամեծը հավասար է՝ ա) –11-ի, բ) 0-ի, գ) +2-ի, դ) –1-ի։

ա) -14,-13,-12,-11

բ)-3,-2,-1,0

գ)-1,0,1,2

դ)-4,-3,-2,-1

6)Ավտոբուսի արագությունը մեքենայի արագության 5/7-ն է։ Ինչքա՞ն է

մեքենայի արագությունը, եթե ավտոբուսի արագությունը նրանից

փոքր է 30 կմ/ժ-ով։

7-5=2

2մաս=30 կմ/ժ

30։2=15կմ/ժ

15×7=105կմ/ժ

մեքենայի առագությունը = 105կմ/ժ

7)Ճի՞շտ է արդյոք, որ եթե

                                         a + |a| = 0

գրառման մեջ a-ի փոխարեն գրենք որևէ բացասական թիվ, կստացվի

հավասարություն: Իսկ եթե գրենք զրո կամ դրակա՞ն թիվ:

բացասականի դեպքում ճիշտ է

0-ի դեպքում ճիշտ է

դրական թվի դեպքում սխալ է

8)Գնել են երկու տեսակի կոնֆետներ` վճարելով ընդամենը

6500 դրամ: Առաջին տեսակի կոնֆետից, որի 1 կիլոգրամն արժե

2200 դրամ, գնել են 2 կգ: Մնացած գումարով գնել են երկրորդ

տեսակի կոնֆետներ` 1 կիլոգրամը 700 դրամով: Երկրորդ տեսակի

քանի՞ կիլոգրամ կոնֆետ են գնել:

2200×2=4400

6500-4400=2100

2100:700=3

Рубрика: Մայրենի 6

05․12․22

Կախարդանքը կօգնե՞ր, թե՞ կխանգարեր մեր աշխարհին

Կախարդանքների թեման ինձ համար ամենահետաքրքրիրն է։ Միշտ սիրել եմ ֆանտաստիկ ֆիլմեր և հավատացել, որ մենք էլ ենք ապրում կախարդական աշխարհում, որը բոլորի համար տեսանելի չէ և հասանելի է միայն ընտրյալների համար։ Ես շատ հաճախ եմ պատկերացնում, թե ինչպես եմ արթնանում իմ ՝ ֆիլմերում տեսած և գրքերում կարդացած, աշխարհում։ Այդ աշխարում ես էլ իմ կախարդանքով եմ օժտված։

-Ափսոս, որ ոչ բոլորն էն հավատում կախարդանքին, ոչ բոլորն են պատրաստ կախարդանքը բարի գործերի համար օգտագործել։Բայց ես հավատում եմ, հավատում եմ նաև՝ որ մեր բարի մտքերն ու գործերը կախարդանքը կվերադարձնեն մեր աշխարհ։ Բոլորս էլ կունենանք մեր կախարդանքը ու կլինենք ընտրյալ։ Ես հավատում եմ, որ կախարդական աշխարհում բոլոր մարդիկ կլինեն կամեցող և երջանիկ, քանզի ընտրված կլիեն իրենց բարի գործերի համար։

Рубрика: Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա

4) Հաշվե՛ք.

ա) 8 ։ (–2) – 14 ։ (–7) + (–12)= -5 ։ 4, դ) (–55 ։ 11 + 48 ։ (–16)) ։ (–4)=6,

բ) –18 ։ (–9) + 16 ։ (–8) – 24= -24 ։ (–6), ե) –66 ։ (72 ։ (–9) + 105 ։ (–35))=-11,

գ) (33 ։ (–3) – 40 ։ (–8)) ։ (–3)= 2, զ) –84 ։ (–56 ։ (–7) + 54 ։ (–9))=-42։

5) a-ի և b-ի ի՞նչ արժեքների դեպքում կստացվի հավասարություն.

ա) a : b = 0 a =0 0=ցանկացած թիվ, գ) a : b = a a=ցանկացած թիվ b=1, ե) (–a) : b = –1 a=ցանկացած թիվ b=+а( а а թիվը դրական նշանով),

բ) a : b = 1 a=b , դ) a : b = –a a=ցանկացած թիվ b=-1 , զ) a : (–b) = –1 a=b :

6) Հայտնի են բաժանման հետևյալ հատկությունները.

(a + b) : c = a : c + b : c, (a · b) : c = (a : c) · b:

Ստուգե՛ք, որ այս հարաբերակցությունները ճիշտ են հետևյալ

ամբողջ թվերի համար.

ա) a = 20, b = 10, c = –5,

(20+10):-5=20:(-5)+10:(-5)

30:-5=-4+(-2)

-6=-6

Ճիշտ է

(20×10):(-5)=(20:(-5))x10

-40=-4×10

-40=-40

Ճիշտ է

բ) a = –18, b = –9, c = 3

(-18+(-9)):3=-18:3+(-9):3

-27:3=-18:3-9:3

-9=-6-3

-9=-9

Ճիշտ է

(-18x(-9)):3=(-18:3)x(-9)

54=54

Ճիշտ է

:

Рубрика: Մայրենի 6

02,12,22

  1. Բլոգում գրում ենք տեղեկություններ Ջոան Ռոուլինգի կյանքի մասին:

«Հարրի Փոթթեր» գրքի հեղինակը Անգլիացի գրող Ջ.Բ.Ռոուլինգն է։

Ծնվել է 1965թ.-ի հուլիսի 31-ին: Բայց նա միակ հոբելյարը չէ այդ օրը. հեղինակը իր ծննդյան օրը կիսում է աշխարհահռչակ կախարդի, իր ստեղծած կերպարի՝ Հարի Փոթերի հետ:

Ջոան Ռոուլինգը գրում է վաղ մանկությունից: Իր առաջին հեքիաթը՝ պարոն Ճագարի և տիկին Մեղվի մասին, գրել է փոքր քրոջ խնդրանքով՝ 5 տարեկանում: Վաղ տարիքում արդեն պարզ էին նրա հետաքրքրությունները՝ գրականություն և լեզուներ: Դպրոցում նրա աշխատանքները կարդում էին ամբողջ դասարանի առաջ, բայց միևնույն է, նա մեծանում էր ամաչկոտ ու ներամփոփ, և դասընկերները նրան հիշում էին որպես աղջիկ, ով ապրում էր իր երևակայական աշխարհում:

Վինթերբորնում ապրելու տարիներին, նա ընկերացել է մի քույր ու եղբոր հետ, որոնց ազգանունը Փոթեր էր: Նա մոլի ընթերցասեր է ու Հերմայոնեի կերպարը հիմնված է հենց իր վրա: Ռոուլինգը Հարի Փոթերի գաղափարները գրել է 1990թ.-ին Լոնդոն ուղևորվող գնացքում՝ անձեռոցիկի վրա:

JK-Rowling-2-1132x670

«Քուիդիչ» խաղի համար հարմար անվանում գտնելու համար, Ռոուլինգը 5 տետր է օգտագործել, որոնց մեջ գրել է «Ք» տառով սկսվող հարյուրավոր բառեր: Նրա շնորհիվ «Քուիդիչն» այսօր իրական խաղ է դարձել: Մի շարք համալսարաններ «Քուիդիչի»  թիմեր ունեն, ու նույնիսկ գոյություն ունի «Քուդիչի» աշխարհի գավաթ առաջնություն, սակայն, ցավոք սրտի, այդ խաղի ժամանակ ցախավելով թռչել չես կարող:

Muggle-Quidditch
  1. Օգտվելով համացանցային՝ հայերեն և օտարալեզու աղբյուրներից՝ գրում ենք հետևյալ փոթթերյան բառերի բացատրությունները.
    • մագլ-մարդ, որը զուրկ է կախարդական ունակություներից
    • դեմենտոր—սարսափելի մարդ մահի տեսքով
    • քվիդիչ-Փոթթերյան հորինված խաղ
Рубрика: English 6

English

Exercises: there is — there are

                          There is                        a woman.
                          There are             some pencils.
                          There are  many leaves.
                          There is     an orange.
                          There is        a book.
                         There are    three balloons.
                         There is  a bear.
                         There are    few bees.
                          There is  an ant.
                        There are      grapes.

Exercise 2: there is — there are

01.- There are some bananas.There areThere is some bananas.
02.- There is a clock.There areThere is a clock.
03.-There is a butterflyThere areThere is a butterfly
04.- There are two lampsThere areThere is two lamps.
05.- There are some books There areThere is some books.
06.- There is some waterThere areThere is some water.
07.- There are some tomatoesThere areThere is some tomatoes.
08.- There are two mice There areThere is two mice.
09.- There is a parrotThere areThere is a parrot.
10.- There is a catThere areThere is a cat.
Рубрика: Պատմություն 6

Պատմություն

ԼԵՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԲԼՈԳ

5-7 դեկտեմբեր

ԹԵՄԱ 10-11։ ՀԻՆ ՍՊԱՐՏԱՆ ԵՒ ԱԹԵՆՔԸ։ ՀՈՒՅՆ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԸ։ ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿՐՈՆԸ

Պատրաստվե՛ք ներկայացնելու։ 

1․ Սպարտայի հասարակական-պետական կարգը։

Սպարտայի հասարակությունը կազմված էր երկու հակադիր դասերից՝ սպարտիատներից և հելոտներից:

Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին միմյանց: Հողը պատկանում էր համայնքին: Սակայն սպարտիատները չէին զբաղվում երկրագործությամբ և արհեստներով: Նրանք զինվոր էին և ժամանակի մեծ մասը նվիրում էին մարմնակրթությանը:

Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում էր հողակտոր՝ այնտեղ ապրող հելոտներով: Վերջիններս պարտավոր էին մշակել հողը։

Հելոտները նվաճված և ստրկացված աքայացիներն էին: Նրանք սպարտիատների համայնքի սեփականությունն էին. ոչ ոք իրավունք չուներ նրանց վաճառելու: Հելոտները զուրկ էին իրավունքներից: 

Սպարտայում համատեղ կառավարում էին երկու արքա: Արքաների իշխանությունը ժառանգական էր:

Կար նաև Ծերակույտ, որը կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ, Արքաների հետ նրանք կազմում էին պետական կառավարման գերագույն մարմինը:

Կառավարման մարմիններից էր Աշխարհաժողովը, որին մասնակցում էին բոլոր չափահաս սպարտիատները: Աշխարհաժողովը հրա վիր վում էր ամի սը մեկ անգամ: Իրավասությունները սահմանափակ էին:

Հատկանշական էին սպարտացիների համատեղ ճաշկերույթները:

Պետության հզորության հիմքը բանակն էր:

Մարտունակ բանակի միջոցով Սպարտան իր տիրապետությունը տարածեց Հարավային Հունաստանում (Պելոպոնես):

2․ Աթենքը 7-6 րդ դարերում։

Ք.ա. VII դարում աստիճանաբար ձևավորվեց Աթենքի քաղաքական կարգը: Երկրում տիրում էր լարված իրավիճակ, որը շտկելու նպատակով Աթենքի կառավարիչ Սոլոնը Ք.ա. 594 թ. բարենորոգումներ ձեռնարկեց: Նա վերացրեց պարտային ստրկությունը: Պետության միջոցներով փրկագնեց այն աթենացիներին, որոնք ստրկության էին վաճառվել արտերկիր: Էվպատրիդներից բռնագրավեց հողի մի մասը և տվեց ունեզուրկներին: Ըստ ունեցվածքի՝ աթենացիներին բաժանեց չորս խավի՝ հիմք ընդունելով նրանց տարեկան եկամուտը: Ծագումն այլևս վճռորոշ նշանակություն չուներ:

Սոլոնը բարեփոխեց նաև աթենական պետությունը: Սկսեց պարբերաբար հրավիրել Աշխարհաժողովի (էկլեսիա) և ժողովրդական դատարանի նիստեր: Դրանց մասնակցելու իրավունք ունեին բոլոր քաղաքացիները: Գործում էին նաև Պետական խորհուրդը և Կառավարությունը, որոնցում ընտրվելու իրավունք ունեին միայն ունևոր քաղաքացիները: Սոլոնը համոզված էր, որ դա պետք է շահագրգռի աղքատներին՝ հարստանալու և հավասարվելու նրանց:

Սոլոնից հետո, սակայն, իրավիճակն Աթենքում ավելի սրվեց: Պայքար սկսվեց տարբեր խմբավորումների միջև: Ք.ա. 557 թ. Պիսիստրատը գրավեց իշխանությունը և որպես տիրան կառավարեց երեսուն տարի:

Նա շարունակեց էվպատրիդների հողերը բռնագրավել և հանձնել ունեզուրկ գյուղացիներին: Շուտով Ատտիկայում տիրապետող դարձավ միջին ունեցվածքի դասը: Ստեղծվեց ոստիկանություն, ամրապնդվեց պետական կարգը: Կազմավորվեցին շրջիկ դատարաններ, որոնք օրենքն ու արդարությունը հասցնում էին մինչև հեռավոր գյուղեր:

Բուռն զարգացում ապրեցին արհեստները, առևտուրը և ծովագնացությունը: Էգեյան ծովի ավազանում հաստատվեց Աթենքի տնտեսական գերակայությունը:

Պիսիստրատի ջանքերով կառուցապատվեց Աթենքի միջնաբերդը: Բանաստեղծները կարգաբերեցին Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմների տեքստերը:

Կլիսթենեսը շարունակեց իր նախորդների բարենորոգումները: Նա դարձավ ժողովրդավարական կարգերի իրական կերտողը: Կլիսթենեսը Ք.ա. 506 թ. Ատտիկայի տարածքը բաժանեց վարչական տասը շրջանների: Դրանք իրենց հերթին բաժանված էին գյուղերի, որոնք կառավարում էին պետական պաշտոնյաները: Աթենացիներն սկսեցին ապրել համապետական օրենքներով:

Պետական խորհրդի կազմում քաղաքացիներն սկսեցին ընտրվել առանց ունեցվածքային տարբերությունների: Նույն

սկզբունքով ստեղծվեց կառավարման նոր բարձրագույն մարմինը՝ ստրատեգոսների խորհուրդը: Ստրատեգոսները տասն էին՝ ընտրված ամենահեղինակավոր քաղաքացիներից:

Կլիսթենեսի նորամուծություններից էր նաև օստրակիզմի իրավունքը: Դրա էությունն այն էր, որ ամեն տարի Աշխարհաժողովի մասնակիցներին առաջադրվում էր հետևյալ հարցը. «Ո՞ւմ ես համարում Աթենքի համար վտանգավոր»: Նախապես բաժանված կավե սալիկների (օստրակոն) վրա յուրաքանչյուրը գրում էր նրա անունը, ում համարում էր այդպիսին: Ով ամենից շատ էր հիշատակվում, տասը տարով լքում էր Աթենքը: Օստրակիզմը կարևոր դեր խաղաց աթենական ժողովրդավարության կայացման գործում:

3․ Հույն-պարսկական կռիվները։

Հույն-պարսկական պատերազմներ

Պարսիկների գլխավոր արշավանքը տեղի ունեցավ Ք.ա. 480-479 թթ.: Արշավանքը ղեկավարում էր Քսերքսես արքան: Պարսիկներին դիմագրավելու նպատակով աթենական առաջնորդ Թեմիստոկլեսը մշակեց ծովային պատերազմի ծրագիրը: Դրա էությունը հետևյալն էր. ստեղծել ռազմական ուժեղ նավատորմ և ապագա պատերազմի ելքը վճռել ծովում, որտեղ հակառակորդը թույլ էր:

Այս անգամ պարսից հարյուր հազարանոց բանակը հյուսիսից մտավ Հունաստան: Թերմոպիլյան կիրճում Սպարտայի արքա Լեոնիդասը փորձեց կանգնեցնել հակառակորդին, բայց ուժերը խիստ անհավասար էին: Նա ընկավ իր 300 մարտիկների հետ: Սերունդների հիշողության մեջ Լեոնիդասը մնաց իբրև հերոսության ու փառքի մարմնացում:

Հակառակորդը ներխուժեց Ատտիկա, որտեղից բնակչությունը հասցրել էր տեղափոխվել Սալամին կղզի: Սալամինի ծովածոցում աթենական նավատորմը փայլուն հաղթանակ տարավ: Քսերքսեսը թողեց իր բանակը և վերադարձավ: Նա այլևս չէր հավատում իր հաղթանակին:

Դրանից հետո պատերազմն ընթացավ Էգեյան ծովի կղզիներում և Փոքր Ասիայում: Ի վերջո Ք.ա. 449 թ. կնքվեց հաշտության դաշնագիր: Պարսիկները հրաժարվում էին նվաճողական ծրագրերից և խոստանում այլևս չմիջամտել Հունաստանի ներքին գործերին:

Հույն-պարսկական պատերազմներն ավարտվեցին հունական պոլիսների հաղթանակով:

4․ Հին Հունաստանի կրոնը։

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։

1․ Ովքե՞ր էին սպարտիատներն ու հելոտները։

Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին միմյանց: Հողը պատկանում էր համայնքին: Սակայն սպարտիատները չէին զբաղվում երկրագործությամբ և արհեստներով: Նրանք զինվոր էին և ժամանակի մեծ մասը նվիրում էին մարմնակրթությանը:

Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում էր հողակտոր՝ այնտեղ ապրող հելոտներով: Վերջիններս պարտավոր էին մշակել հողը։

Հելոտները նվաճված և ստրկացված աքայացիներն էին: Նրանք սպարտիատների համայնքի սեփականությունն էին. ոչ ոք իրավունք չուներ նրանց վաճառելու: Հելոտները զուրկ էին իրավունքներից: 

2․ Ներկայացրե՛ք Սոլոնի բարեփոխումները։ 

Նա վերացրեց պարտային ստրկությունը: Պետության միջոցներով փրկագնեց այն աթենացիներին, որոնք ստրկության էին վաճառվել արտերկիր: Էվպատրիդներից բռնագրավեց հողի մի մասը և տվեց ունեզուրկներին: Ըստ ունեցվածքի՝ աթենացիներին բաժանեց չորս խավի՝ հիմք ընդունելով նրանց տարեկան եկամուտը: Ծագումն այլևս վճռորոշ նշանակություն չուներ:

3․ Ո՞րն էր Թեմիստոկլեսի ծովային պատերազմի ծրագիրը։

Թեմիստոկլեսը մշակեց ծովային պատերազմի ծրագիրը: Դրա էությունը հետևյալն էր. ստեղծել ռազմա կան ուժեղ նավատորմ և ապագա պատերազմի ելքը վճռել ծովում, որտեղ հակառակորդը թույլ էր:

4․ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։ 

Սալամինի ծովածոցում աթենական նավատորմը փայլուն հաղթանակ տարավ: Քսերքսեսը թողեց իր բանակը և վերադարձավ: 

5․ Ինչպե՞ս ավարտվեցին հույն-պարսկական պատերազմները։

Հույն-պարսկական պատերազմներն ավարտվեցին հունական պոլիսների հաղթանակով:

6․ Թվարկե՛ք հունական աստվածներին։

Աթենաս.
Իմաստության և կազմակերպված պատերազմի աստվածուհի

Ամփիտրիտե.
Հին հունական դիցաբանության մեջ Ամփիտրիտեն (Ἀμφιτρίτη) ներեուհիներից մեկն է եւ Պոսեյդոնի կինը։

Անանկե.
Անխուսափելիությունն անձնավորող աստվածուհի։

Արես.
Ռազմի աստված, Զևսի և Հերայի որդին։

Արտեմիս.
Որսորդության, պտղաբերության մշտապես երիտասարդ աստվածուհին։ Նաեւ Լուսնի աստվածուհին է (իսկ նրա եղբայր Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը)։

Աֆրոդիտե.
Հին Հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։

Դեմետրա.
Հողագործության և բերքատվության աստվածուհի։

Դիոնիսոս.
Բնության արտադրող ուժերի, խաղողագործության ու գինեգործության աստված։

նական կերպարի անունով է կոչված Էվրինոմե (79) աստերոիդը՝ հայտնաբերված 1863 թ.։

Զևս.
Երկնքի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ։ Օլիմպոսի աստվածներից գլխավորը, կրոնոսի և Հռեայի երրորդ որդին, Աիդի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրը։

Թեմիս.
Արդարության, օրինականության և կանխագուշակումների աստվածուհի։

Իրիս.
Հին հունական դիցաբանության մեջ` ծիածանի աստվածուհի, Զևսի և Հերայի հանձնակատարը։

Լաքեսիս.
Ճակատագրի աստվածուհիներից` Մոյրաներից մեկը, որը որոշում է մարդկանց բախտը: Լաքեսիսը կյանքի թելը տանում է ամեն տեսակ փոփոխությունների միջով։

Կաբիրաներ.
Համարվել են պտղաբուծության, ստորգետնյա կրակի, ինչպես նաև նավաբեկյալների հովանավորներ:

Հերա.
Հերա (հին հունարեն` Ἥρα), հին հունական աստվածուհի, ամուսնության և ընտանիքի հովանավոր, մայրության, բարոյական մաքրության սրբազան դիցուհի։

Հերմես.
Հերմես, հին հունական աստված, Զևսի և Մայայի որդին։ Նույնացվել է հռոմեացիների Մերկուրիոս աստծո հետ։ Անձնավորում էր հատկապես խորամանությունն ու ճարպկությունը։ Հովանավորում էր գողերին, հռետորներին, վաճառականներին։ Ստեղծել է կշիռն ու չափը։ Զևսի սուրհանդակ, հանգուցյալների հոգիների դեպի դժոխք ուղեկցողը։

Պոսեյդոն.
Պոսեյդոն (հին հունարեն՝ Ποσειδών), հին հունական դիցաբանության մեջ ծովերի աստված, Կռոնոսի և Ռեայի երկրոդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Աիդեսի եղբայրը։

Տեթիս.
Հունական դիցաբանության հնագույն, արխայիկ աստվածություններից, տիտանուհի, Ուրանոսի և Գեայի դուստրը, Օվկիանոսի քույրը և կինը, 3 000 որդի հեղեղների և 3 000 դուստր օվկիանոսների մայրը։ Տեթիսը համարվում է համընդհանուր մայր, գոյություն ունեցող ամեն ինչին կյանք տվող աստվածուհի։

7․ Ի՞նչ գիտեք Օլիմպիական առաջին խաղերի մասին։

Օլիմպիական խաղերը հնագույն և առավել տարածված համահունական տոնախմբությունների և մրցությունների ընդհանուր անվանումն է, որոնք կազմակերպվում էին Հին Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ 4 տարին մեկ`   ի պատիվ Զևս աստծու :

Օլիմպիական խաղերի պաշտոնական սկիզբը համարվում է մ. թ. ա. 776 թ., երբ խաղերն սկսեցին համարակալել և գրանցել հաղթողների անունները:

Рубрика: Русский язык

01.12.2022

Кто виноват?
Ровно в семь часов зазвонил будильник, но мальчик не проснулся. – Опять опаздывает в школу, – с досадой сказал будильник. И, обращаясь к футбольному мячу, добавил: – Это всё ты виноват, бездельник. Из-за тебя он позавчера получил две двойки, а вчера только сел за уроки, как ты попался ему на глаза, и он, позабыв уроки, схватил тебя, выбежал во двор и гонял тебя с друзьями до самого вечера. У кого же после этого останутся силы учить уроки? Он всегда слушался меня, пока не появился ты, и всё переменилось: в дневнике у него полно двоек, он перестал читать свои самые любимые книги. – Перестань ругать меня, – ответил мяч, – сам знаю, что я виноват, а потому решил убежать. Он и меня не жалеет. Вчера так ударил, что я разбил окно соседки, и она грозилась разорвать меня на куски. Когда в тот день мальчик вернулся из школы, он взял футбольный мяч и вышел во двор. Прибежали и другие мальчики, и игра началась. Бедный мяч устал. Его гоняли четыре часа. „Как только подвернётся удобный случай, убегу”, – решил мяч. И вот настал удобный момент. Сильным ударом он был переброшен в соседний двор. Мяч покатился в сарай и притаился в тёмном углу. Так пролежал футбольный мяч несколько дней в сарае, пока однажды в сарай не зашёл незнакомый мальчик и не увидел футбольный мяч. Он взял его, понёс домой и положил на письменный стол, где стояли часы-будильник. –Ах, беда, беда, – сказал мяч. – В чём дело? – заинтересовались часы. – Пропал ваш ученик! Тот, у кого я живу, перестаёт обращать внимание на часы, опаздывает в школу, не учит уроков. Однако на следующий день, когда мальчик вернулся из школы, он, не обратив внимания на мяч, завёл часы и стал учить уроки. Когда уроки были выучены, он сел за чтение, и только после этого взял мяч и спустился во двор. Играл он недолго. Через час он вернулся, поужинал и заснул. Утром, как только зазвенел будильник, мальчик быстро вскочил, умылся, сделал зарядку и пошёл в школу. А из школы вернулся весёлый, с пятёрками в дневнике. Футбольный мяч задумался: „Почему же тот будильник назвал меня бездельником и вредным? Выходит, мальчик сам виноват в том, что получал двойки. Оказывается, дело не во мне, а в самом мальчике.” – Значит, я ни в чём не виноват! – радостно воскликнул мяч.

6. Найдите в тексте антонимы

хвалить-винить, войти-выити, проснуться-уснул, слабый- сильний, светлый-темный, полезный-вредный, грустный-веселыи

7. Составьте словосочетания с данными существительными

Пример: будильник – мой новый будильник
интересный урок, новый -дневник, лутший друг, заслуенная двойка, открытое окно, солнеччное утро, добрая соседка, новая школа, старая игра, зелвный двор, веселый мальчик, позднее чтение, накрытый стол.

8.Перепишите, допишите окончания прилагательных

Солнечнный день, школьный портфель, большой. словарь, быстрый конь, строгий учитель, белый журавль, огромный камень, ярий. фонарь, острый гвоздь, лесной житель


9. Вставьте вместо точек подходящие по смыслу существительные

1. У Миши был новый портфель . 2. Вдали виднелся большой , корабль . 3. Весь день шёл сильный дождь . 4. В школьном зале стоит старый рояль, . 5. Школьный библиотекарь посоветовал мне прочитать эту книгу. Слова для справок: рояль, библиотекарь, корабль, портфель, дождь.

10. А вы знали?

У древних римлян год начинался не с первого января, как у нас, а с первого марта, с приходом весны, с наступлением тёплых дней. А так как римляне постоянно вели войны с кемнибудь из своих ближних или дальних соседей, первый месяц посвящался римскому богу войны Марсу. Отсюда и название этого месяца – март. Название второго месяца – апрель – значит „открыватель”. Апрель открывает весну. Третий месяц – май – был назван по имени римской богини Майи; четвёртый – июнь – посвящён богине плодородия Юноне. Пятый месяц – июль – носил имя знаменитого римского полководца Юлия Цезаря; шестой – август – получил своё название в честь императора Августа. Сентябрь означал просто седьмой месяц. Ведь год начинался не с января, а с марта.Следующий месяц был назван октябрём, от латинского слова „октобер” – восьмой. Ноябрь – от латинского слова „новембер” – девятый, декабрь – от латинского „десембер” – десятый. Январь был посвящён богу Янусу. Год завершал месяц февраль.

11. Выпишите названия месяцев , составьте и запишите с ними словосочетания

Рубрика: English 6

01.12.22

b. Complete the sentences. Use there’s/there isn‘t or there are/ there aren’t any.

  1. There is a wonderful Science Museum in London.
  2. There aren’t any bus tickets lefty for the 2 o’clock tour.
  3. There isn`t a model of me in Madam Tussauds.
  4. There are some delicious drinks at the Hard Rock Cafe.
  5. There is a good cafe in the Tate Modern.
  6. There are a lot of people in Covent Garden today.

c. Write the name of the places

  1. Library
  2. Railway station
  3. newsagent
  4. supermarket
  5. chemist
  6. bank
  7. bookshop
  8. park
  9. post office

Page 36, Exc. b

Match the beginnings and endings.

  1. Jo is in a half-marathon race.
  2. The four friends wants to go and watch the race
  3. They think the race starts at 11 o’clock.
  4. They ask a women for directions to Gordon Park.
  5. When they get to the park the race is finished.
  6. Jo is very happy to see the four friends

Page 37 Exc c.

A. I love the Flaming lips, they are great!

B. Really? I don’t like them at all.

A. Ive got a DVD of a great film. Lets watch igt

B. Well, actually i am very tired, can we watch it tomorrow?

A. Who’s that boy over there?

B. i have no idea, let’s go and ask his name

A. Wher’s the park.?

B. I don’t know. wait a minute, Look. I think that`s the park over there.

Рубрика: Մայրենի 6

01․12․22

  1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
    • Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար, գոջի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն, մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ։ 
  2. Արտագրե՛լ և կետադրե՛լ։
    • Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ՝ ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում՝ պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց, հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան՝ իր տան մեջ է,ուստի չի շտապում: